ՀՀԿ-ն ունի 154 հազար անդամ. Վաղը համագումարն է

  • Ներքին կյանք - 25 Նոյեմբերի 2016, 12:03
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր ունի 154 հազար անդամ: Այս թվերը Lragir.am-ի հարցին ի պատասխան ներկայացրեց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

«ՀՀԿ 16-րդ համագումարին ընդառաջ մեր անդամների թիվը 154 հազար է կամ մի փոքր ավելի», նշեց Թադևոսյանը:

Նշենք, որ ՀՀԿ 16-րդ համագումարը կայանալու է վաղը, որի ժամանակ տեղի են ունենալու նաև ՀՀԿ նախագահի ընտրությունները:

Համագումարում նախատեսվում է նաև ՀՀԿ նախագահի հաշվետվության ներկայացումը, ՀՀԿ ԳՄ անդամների ընտրության անցկացումը, ինչպես նաև ՀՀԿ 16-րդ համագումարի բանաձևի և ՀՀԿ ծրագրում ու կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ընդունումը:

Ամենաընթերցվածը