Արցախի բնակչությանն անհրաժեշտ են ռմբապաստարաններ. Պարգեւ սրբազան

  • Ներքին կյանք - 25 Նոյեմբերի 2016, 11:54

Արցախի Հանրապետության բնակչությանն անհրաժեշտ են ռմբապաստարաններ` ռազմական գործողությունների ժամանակ մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար: Այս մասին ԱՄՆ-ում անցկացված «Հեռուստամարաթոն-2016»-ի ընթացքում ասաց Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Նրա խոսքով` հեռուստամարաթոնի արդյունքում հավաքված գումարի չափից է կախված, թե Արցախի կառավարությունը որքան գումար կհատկացնի առաջնագծին:

«Ամբողջ Արցախի բնակչությունը մենք պետք է ապահովենք ռմբապաստարաններով, որպեսզի մեր մարդիկ իրենց խաղաղ եւ անվտանգ զգան», «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հավելեց Պարգեւ սրբազանը:

Այն հարցին, թե որքանով է նա հնարավոր համարում ապրիլյան պատերազմի հետևանքով ավերված Թալիշի վերաբնակեցումը, Արցախի թեմի առաջնորդը պատասխանեց, որ այս աշխարհում անհավանական բան չկա: «Անհրաժեշտ են ցանկություն, միջոցներ եւ լուծումներ», ասաց նա:

Ամենաընթերցվածը