Աշխատատեղերի կրճատումները կառավարությունում շարունակվում է. ՉԻ

  • Ներքին կյանք - 25 Նոյեմբերի 2016, 11:01
Չորրորդ իշխանություն թերթը փորձեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանին հարցնել. «Կառավարության բոլոր օղակներում կատարվող կրճատումները արդարացնում եք իբրև պետական բյուջեի մասին մտահոգություն, չե՞ք վախենում արդյոք սոցիալական բունտից և դժգոհություններից, քանի որ նոր գործազուրկներ են համալրելու առանց այն էլ Հայաստանում առկա գործազուրկների հոծ բանակը»:

Ի պատասխան՝ վերջինս նկատեց. «Մտահոգիչ է, իհարկե, բայց աշխատանքը, որը կատարվում է, պետք է, ի վերջո, հարկատուի հաշվին չկատարվի, և մարդը գտնի իր իրական տեղը: Համենայնդեպս, վարչապետի դիրքորոշումը հետևյալն է՝ երկիրը պետք է արդյունավետ լինի և ոչ թե նստած՝ բյուջեի վրա»: Հարությունյանը նաև վստահեցրեց, որ կրճատումներից Հայաստանի բյուջեն շահելու է: Կապրենք՝ կտեսնենք», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում