Իմ Արցախ հեռուստամարաթոն. 15 միլիոն 428 հազար 777 դոլար նվիրատվություն

  • Ներքին կյանք - 25 Նոյեմբերի 2016, 10:42
«Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնն արձանագրեց 15 միլիոն 428 հազար 777 ամերիկյան դոլար հանգանակություն:

Համազգային միջոցառման ամենախոշոր նվիրատուն՝ ամերիկահայ բարերար Անդրանիկ Բաղդասարյանն է՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար նվիրատվությամբ: Սա Հիմնադրամի պատմության մեջ իր մեծությամբ 3-րդ խոշոր միանվագ նվիրատվությունն է:

Խոշոր նվիրատուներն են՝ Սամվել Կարապետյանը /ՌԴ/՝ 1 միլիոն ԱՄՆ դոլար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը /ՀՀ/՝ 350 000 ԱՄՆ դոլար, Ռեյ Հարթունյանը /ԱՄՆ/` 200 000 ԱՄՆ դոլար, Սամվել Ալեքսանյանը /ՀՀ/՝ 200 000 ԱՄՆ դոլար, Վարուժան Գրիգորյանը /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Ֆլեշ ՍՊԸ-ն /ՀՀ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Հակոբ Բաղդասարյանը /ԱՄՆ/՝ 100 000 ԱՄՆ դոլար, Գագիկ Ծառուկյանը /ՀՀ/՝ 100 միլիոն ՀՀ դրամ, Գրանդ Հոլդինգը /ՀՀ/՝ 60 միլիոն ՀՀ դրամ եւ Մաքուր երկաթի գործարանը /ՀՀ/՝ 20 միլիոն ՀՀ դրամ: