Կառավարությունը Տրանսպորտի նախարարության նոր շենքի համար կվճարի 3,36 մլն դոլար

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 17:11

ՀՀ կառավարությունը 3,36 մլն դոլար կվճարի Վազգեն Սարգսյան 3/3 հասցեում գտնվող կառավարական նոր մասնաշենքի տարածքի նախկին սեփականատերերին: Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում: Նոր շենքում կտեղակայվի Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, որը ներկայում տեղակայված է Հանրապետության հրապարակում գտնվող շենքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ գումարը կվճարվի «Համագործակցություն» ՍՊԸ-ի համասեփականատերերին, որոնց սեփականությունն է եղել տարածքը: Փոխհատուցման մնացած մասը՝ 644 հազար դոլար,  կվճարի շենքի կառուցապատողը՝ Salsa Development ընկերությունը, որը պատկանում է արգետինացի հայազգի գործարար Էդուարդո Էռնեկյանին: