Բակո Սահակյանը սկսել է

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 15:35

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին սկսել է Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից իրեն ներկայացված նոր Սահմանադրության նախագծի շուրջ խորհրդատվությունները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատաՍ ազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նույն օրը  Նախագահը հանդիպում է ունեցել Արցախյան շարժման մի խումբ ակտիվիստների հետ՝ խորհրդանշական համարելով այդ գործընթացի մեկնարկը հենց նման շրջանակներում: