Արմեն Ամիրյանը չի շտապում ՀՀԿ

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 13:48
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ ՀՀԿ-ին անդամակցելու դիմում դեռ չի ներկայացրել, ժամանակ ունի:
«Ես արդեն պատասխանել եմ այդ հարցին: Դեռ ժամանակ ունեմ մտածելու»,- ասաց Ամիրյանը՝ հրաժարվելով այս թեմայով այլ հարցերի պատասխանելուց:

Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ կանդամակցի ՀՀԿ-ին, բայց մինչև ապրիլ ժամանակ ունի մտածելու: