Կառավարությունը գումար հատկացրեց երկու զինծառայողի արտերկրում բուժելու համար

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 13:03

Հայաստանի պաշտպանության նախարարությունը վիրավորում ստացած երկու զինծառայողների կուղարկի բուժման արտերկիր: Այդ մասին որոշումներն ընդունվեցին ՀՀ կառավարության նիստում, որոնք ներկայացրեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, զինծառայող Մհեր Պետրոսյանը բուժման կուղարկվի Գերմանիա, ինչի համար կհատկացվի 26 մլն դրամ, իսկ Աշոտ Գրիգորյանը՝ Ռուսաստան: Նրա համար կհատկացվի 712 հազար դրամ:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ զինծառայողների բուժումը ԳԴՀ-ում և ՌԴ-ում իրականացնելու վերաբերյալ դրական եզրակացություններ է տվել ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Ամենաընթերցվածը