Տրանսպորտի նախարարը կանդամակցի ՀՀԿ-ին

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 12:51

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց, որ ինքը ևս պատրաստվում է անդամակցել ՀՀԿ կուսակցությանը:

«Ոչ մեկ ինձ չի ստիպում, այսօր վարչապետը նշեց, որ ոչ մի ստիպողական բան չկա: Ես դիմումը ներկայացրել եմ, բայց դեռ չգիտեմ ինչ կլինի»,- ասաց նախարարը:

Լրագրողների հարցին, թե իրեն չի՞ մտահոգում այն, որ վարկաբեկված կուսակցության շարքերն է համալրելու, նախարարը պատասխանեց, որ իրենք թիմային աշխատող են և թիմով էլ կմիանան ՀՀԿ-ին:

«Իսկ ինչի՞ եք ասում, որ հասարակությունը չի վստահում ՀՀԿ-ին: Եթե չի վստահում, ինչպես է, որ այդքան ձայն է հավաքել»,- հարցադրում արեց Վահան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ նախկինում չէր ցանկանում ՀՀԿ-ին անդամագրվել, քանի որ քաղաքական դաշտում չէր գործում:

Ամենաընթերցվածը