Վարչապետը հանձնարարեց ներկայացնել նոր ավիաուղղությունների բացման ծրագրերն ու քայլերը

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 12:24

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանին հանձնարարեց մինչև տարեվերջ ներկայացնել, թե գալիք տարվա համար ինչպիսի նոր ավիաուղղություններ են գործարկվելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, կառավարության նիստում վարչապետը հետաքրքրվեց, թե հաջորդ տարվա համար հստակ դրված խնդիրներ կա՞ն, քանի նոր ուղղություններ են ցանկան ում ապահովել՝ օգտվելով «Բաց երկնքի» քաղաքականության հնարավորությունից:

Ավետիսյանը պատասխանեց, որ թվային արտահայտությամբ այս պահին չի կարող ասել քանի ուղղություն կբացվի, բայց կանեն ամեն ինչ, որպեսզի ուղղություններն առավելագույնս բացվեն և ուղևորների հոսքն աճի:

Դիմելով Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին և Սերգեյ Ավետիսյանին՝ վարչապետը նշեց. «Պետք է հետևողական լինեք, խնդրում եմ մինչև տարվա վերջ գոնե ուրվագծեք, ոչպեսզի հասկանանք, թե տարվա կտրվածքով դուք ձեր առջև ինչ խնդիր եք դնում»:

Ամենաընթերցվածը