Ոստիկանները մահացած զինծառայողների ծնողներին թույլ չտվեցին մտնել կառավարության շենք

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 12:19
Բանակում խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողներն այսօր կրկին բողոքի ակցիա են անում կառավարության շենքի մոտ: Քիչ առաջ լարված իրավիճակ ստեղծվեց, քանի որ ծնողներից ոմանք փորձում էին մուտք գործել կառավարության շենք, իսկ ոստիկաններն արգելեցին:

Երբ կառավարության շենք մտնող պաշտոնյաների հետևից ծնողներրից մեկը ուզում էր ներս մտնել ու իր որդու մահվան գործը լսելի դարձնել նրանց, ոստիկանները նրան ուժով դուրս բերեցին շենքից: Մյուս ծնողներից ոմանք ևս փորձ արեցին ներս մտնելու, բայց ոստիկանները մուտքի մոտ շղթա էին կազմել: Տեղի ունեցավ քաշքշուկ:

Զինծառայողների ծնողները կառավարության շենքի մոտ գոռում ու պահանջում էին, որ պաշտսնյաները լսեն իրենց:

Ամենաընթերցվածը