Վարչապետին ձանձրացրեց Հրայր Թովմասյանի զեկույցը

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 12:16
Կառավարության այսօրվա նիստը սովորականի համեմատ կարճ տևեց, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց. «Այսօր ռեկորդ կարող էինք սահմանել, եթե տիկին Հովհաննիսյանի ու պարոն Թովմասյանի դեբատը չլիներ: Համ հայտարարություն արեցինք, համ կառավարության նիստ արեցինք, համ էլ պարոն Թովմասյանի դեբատը»:

Վարչապետը նկատի ուներ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի ու ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովամսյանի երկար երկխոսությունը, որը ծավալվեց «ԱԺ կանոնակարգ» օրենքի նախագծի քննարկման ժամանակ: Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը երկար մասնագիտական բացատրություններ տվեցին: Վարչապետը նկատողություն արեց Հրայր Թովմասյանին:

«Պարոն Թովմասյան, հիմա Դուք մասնագիտական դեբատ եք անում, ինչ-որ բաներ եք ասում, մյուսները նստած մասնակցում են: Առանց այն էլ սա իմ օրոք ամենաերկար զեկույցն էր, առանձին կքննարկեք իրար հետ»,- ասաց Կարեն Կարապետյանը, ինչն առաջացրեց կառավարության նիստին ներկաների ծիծաղը:

Ամենաընթերցվածը