Մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 08:52
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Տավուշի մարզի Բերդ քաղաքների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: