Ծառայությունները պետական պատվերի շրջանակում կրկին հասանելի են

  • Ներքին կյանք - 23 Նոյեմբերի 2016, 19:02
Պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող առանձին բժշկական ծառայությունների համար պետբյուջեից ուղղվող  հատկացումները վերջին տարիներին հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար սպառվում են։

Նախարարությունն այլ ծրագրերով չծախսված և տնտեսված գումարների հաշվին մոտ 1 մլրդ 267,6 մլն դրամի չափով վերաբաշխումներ կատարելով մի շարք ծառայությունների  փոխհատուցման հնարավորություն է ստեղծել։

537,5 մլն տրամադրվել է սրտի վիրահատությունների փոխհատուցմանը, 145,5 մլնը` զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների, 135 մլն`  երեխաների, 98 մլն` անհետաձգելի բժշկական օգնությանը։ Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ տրամադրվել է 83,5 մլն դրամ։

Վերաբաշխման արդյունքում  պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն կտրամադրվի նաև հեմոդիալիզի կարիք ունեցողներին, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին, կիրականացվեն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ  և այլն։  

Ամենաընթերցվածը