Հաստատվել է պետական քննությունների ժամանակացույցը

  • Ներքին կյանք - 23 Նոյեմբերի 2016, 10:53
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «2016-2017 ուսումնական տարվա 12-րդ դասարանների սովորողների պետական ավարտական քննությունների անցկացման ժամանակացույցը հաստատելու» մասին:

Համաձայն ժամանակացույցի քննությունները կկազմակերպվեն.

«Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 26

«Մաթեմատիկա» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 28

«Հայոց պատմություն» /գրավոր/-2016 թվականի դեկտեմբերի 29

«Ռուս գրականություն» /բանավոր/ ռուսերենով ուսուցմամբ դասարանների

համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

«Մայրենի լեզու և գրականություն» /բանավոր/ ազգային փոքրամասնությունների դասարանների համար-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում

«Ֆիզկուլտուրա» /ամփոփիչ ստուգարք/-2016-2017 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում: 

Ամենաընթերցվածը