Աշոցքում ջերմաստիճանը գիշերը հասել է մինչեւ -25

  • Ներքին կյանք - 23 Նոյեմբերի 2016, 10:48

Գիշերը օդի ջերմաստիճանը Աշոցքում հասել է -25, Տաշիրում (Կալինինո) -24, Երևանում մինչև -7 աստիճան ցրտի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

ԱԻՆ-ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության տարածքում`նոյեմբերի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 23-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի: Երևանում եւս սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենաընթերցվածը