Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

  • Ներքին կյանք - 23 Նոյեմբերի 2016, 10:17

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: 

Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Սպիտակի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կապանի և Մեղրու   ճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները:  Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:  

ՀՀ միջպետական և  հանրապետական  նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Ամենաընթերցվածը