«Ուրալյան ավիաուղիներ»-ը թռիչքներ կիրականացնի Դոնի Ռոստովից դեպի Գյումրի

  • Ներքին կյանք - 22 Նոյեմբերի 2016, 18:48

«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը նոր միջազգային չվերթ է բացում` Դոնի Ռոստովից Գյումրի ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ուրալյան ավիաուղիներ» ընկերության պաշտոնական կայքը, թռիչքները կիրականացվեն դեկտեմբերի 2-ից`ամեն ուրբաթ օրը: 

Դեպի Գյումրի նոր չվերթը մեկնարկում է ձմեռային արձակուրդներին ընդառաջ: Այդ կապակցությամբ ընկերությունը խորհուրդ է տալիս անցկացնել ձմեռային արձակուրդները Հայաստանի տեսարժան վայրերում:

Ամենաընթերցվածը