Արա Աբրահամյանը չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին

  • Ներքին կյանք - 22 Նոյեմբերի 2016, 16:35
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, որ որոշել է չմասնակցել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին: Աբրահամյանը պատմել է, որ ցանկանում էր մասնակցել ընտրություններին, սակայն խնդիրներ են առաջացել: ՌՀՄ նախագահն ասել է նաև, որ մեկնում է Հայաստանից և որոշ ժամանակ արտերկրում կլինի: