Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն

  • Ներքին կյանք - 22 Նոյեմբերի 2016, 10:00

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: 

Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ  մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ: 

Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության  բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափել ու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։