«Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրերս եռյակ է լույս աշխարհ եկել

  • Ներքին կյանք - 21 Նոյեմբերի 2016, 16:45

Շենգավիթ» բժշկական կենտրոնում օրերս եռյակի եւ երկվորյակ ծնունդներ են գրանցվել: Շենգավիթ բժշկական կենտրոնի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խնդիրների պատճառով մայրերը ինքնուրույն հղիանալ չէին կարող և 11 ու 6 տարվա անպտղությունից հետո «Շենգավիթ» ԲԿ-ի «Մարդու վերարտադրողական առողջության» կենտրոնում, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Մարգարիտա Գրիգորյանի անմիջական օգնությամբ, առաջին իսկ փորձից կատարվել է արտամարմնային բեղմնավորում:

Ծննդաբերությունից հետո մայրիկների առողջական վիճակը լավ է:

Հղիության ողջ ընթացքի վարումը և ծննդալուծումը իրականացրել են «Շենգավիթ» ԲԿ-ի գինեկոլոգներ Անի Սիրունյանը, ով հանդիսանում է եռյակի բժշկուհին և Շուշանիկ Բախշյանը, ով երկվորյակի բժշկուհին է: 

Երեխաները այս պահին գտնվում են ադապտացիոն շրջանում մանկաբույժների հսկողության ներքո: