ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

  • Ներքին կյանք - 21 Նոյեմբերի 2016, 16:10
ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավար Յան Լիդլ-Գրեյնջերը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ նոյեմբերի 21-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

Եվրոպացի բարձրաստիճան հյուրը ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։

ԵԽԽՎ Եվրոպական պահպանողականների խմբի ղեկավարը եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Հայոց մեծ եղեռնի վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել հուշամատյանում։ 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն