Տհաճ լուր պրիմիտիվ գողերի համար

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 15:17

Պետական գնումների ոլորտում կառավարությունը նախատեսում է առաջիկա վեց ամսում պարզեցնել գնման գործընթացները, կրճատել պատվիրատուների թիվը և ներդնել մասնակի կենտրոնացված համակարգ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով e-gov.am-ը, այդ մասին նշված է կառավարության գործունեության ծրագրում, որը ներկայացվել է Ազգային ժողով:

Նախատեսվում է նշված ժամանակահատվածում օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ ծրագրերի համաձայն իրականացվող գնումների թղթային եղանակով կազմակերպումից անցնել աստիճանական էլեկտրոնային եղանակի՝ օգտագործելով պետական գնումների էլեկտրոնային հարթակը: 

Նախաձեռնվելու են գնման գործընթացներում շահերի բախման բացակայության մասին անարժանահավատ հայտարարությունների և գնման գործընթացում փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության համար պատասխանատվություն սահմանող օրենսդրական փոփոխություններ, գնման պայմանագրերի կատարման արդյունքների ընդունման գործընթացը կազմակերպվելու է էլեկտրոնային եղանակով: