ՀՀԿ-ն ու ընդդիմությունը ձեռք բերեցին հերթական «պատմական համաձայնությունը»

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 14:48
Ընտրական օրենսգրքի շուրջ ՀՀԿ խմբակցության ու ընդդիմադիր հինգ խմբակցությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն:

Այս մասին լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Հասկանալի էր, որ 2-5 տարի քրեական պատիժը պետք է տարածվեր դիտավորությամբ սուտ մատնության վրա, բայց անհասկանալի էր, որ դա պետք է նաև տարածվեր հանցավոր անփութության վրա: Եվ մենք եկանք համաձայնության, որ այստեղ պատիժը լինում է տուգանքի տեսքով՝ մինչև 800 հազար դրամ կամ ծանր հետևանքների համար՝ մինչև 2 տարի ազատազրկում», նշեց Զուրաբյանը: