«Հայկական վերածնունդը» սկսել է միջազգային գործընկերների աջակցությամբ կուսակցականների վերապատրաստման դասընթացներ

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 14:10
Կարևովորելով կուսակցական կառույցների շարունակական արդիականացումը, ելնելով նոր ընտրական տեխնոլոգիաները կուսակցական կառույցներին ներկայացնելու անհրաժեշտությունից ` «Հայկական վերածնունդ» կուսակցությունում միջազգային գործընկերների աջակցությամբ սկսվել է կուսակցական ակտիվի վերապատրաստման գործընթաց, ինչը կամփոփվի սույն թվականի նոյեմբերին Քաղաքական դպրոցի հիմնմամբ, որը հնարավորություն կտա ինչպես ՀՎԿ, այնպես էլ հասարակական-քաղաքական գիտելիքներով հետաքրքրվող բազմաթիվ երիտասարդների ձեռք բերել ժամանակակից քաղաքագիտական գիտելիքներ:

Մասնավորապես, «Հայկական վերածնունդ» կուսկցությունը վերապատրաստման ծրագրեր է սկսել «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ի կողմից իրականացվող ԱՄՆ «Ժողովրդավարության աջակցման ազգային հիմնադրամի» (NED) ու ԱՄՆ «Ազգային Ժողովրդավարության ինստիտուտի» (NDI) կողմից կազմակերպվող ծրագրի շրջանակներում: Հայկական վերածնունդ կուսակցությունը նմանատիպ վերապատրաստման դասընթացներ է իրականացնվում նաև եվրոպական «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել կուսակցության ներկայացուցիչների գիտելիքները ժամանակակից քաղաքական զարգացումների, ընտրական գործընթացների արդյունավետ պլանավորման և կազմակերպման, երիտասարդների , կանանց և սոցիալական տարբեր խմբերի քաղաքական մասնակցության բարձրացման և կուսակցական քաղաքականության ու զարգացման հարցերի վերաբերյալ: