Սեյրան Օհանյանին սպառնացել են կոմպրոմատներով. Ժամանակ

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 09:16
Ժամանակ թերթը գրում է. «Նոյեմբերի վերջին նախատեսված է Վիկտոր Դալլաքյանի նորաստեղծ «Շրջադարձ» կուսակցության համագումարը, որի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ընտրվելու է կուսակցության նախագահ, Վիկտոր Դալլաքյանը՝ քաղխորհրդի նախագահ։

Դրան զուգահեռ, Սեյրան Օհանյանին Դալլաքյանի կուսակցությունը ղեկավարելու պարագայում սպառնացել են կոմպրոմատներով, սակայն Սեյրան Օհանյանը ուշադրության չի դարձրել սպառնալիքներին՝ նշելով, որ իր դեմ ոչ մի կոմպրոմատ չկա, բացի իր տիկնոջ հետ կապված պատմություններից, որոնք արդեն բացահայտված են։ Իսկ ծայրահեղ դեպքում, եթե ինչ որ այլ կոմպրոմատներ հրապարակ բերվեն, Սեյրան Օհանյանը վստահ Է, որ Մոսկվայից կկանխվեն դրանք», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը