Հայտնի եռյակը «ցրվել է». Հրապարակ

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 08:59
Հրապարակ թերթը գրում է. «Պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի առողջական խնդիրները կրկին սրվել են։ Մեր տեղեկություններով, Սարոյանը դարձյալ մեկնել է Երուսաղեմ, որտեղ ոտքերի բուժման երկարատև կուրս է անցնում։

Ի դեպ, Աժ արտահերթ նստաշրջանին հայտնի եռյակը, որին մշտապես մեծ շքախումբ է ուղեկցում դահլիճ, չկա, Սարոյանը երկրում չէ, Մհեր Սեդրակյանը, որը բոյկոտել էր նաև նախորդ քառօրյան, նեղացած է իշխանություններից՝ իր տանը դիմակներով անձանց կողմից անսպասելի խուզարկության պատճառով, այս արտահերթին էլ չի գալիս։ Միայն Մանվել Գրիգորյանն է ներկայանում-գրանցվում ու արագ հեռանում խորհրդարանից», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Ամենաընթերցվածը