Երևանում կայանալու է ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի բանակցությունների 5-րդ փուլը

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 22:29

Հայաստանում հաջորդ շաբաթ տեղի է ունենալու ՀՀ-ի և Եվրոպական միության միջև շրջանակային նոր համաձայնագրի բանակցությունների հինգերորդ փուլը: Այդ մասին հոկտեմբերի 18-ին հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

«Դա լինելու է շատ կարևոր փուլ: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ պատրաստվում են գրանցել վճռորոշ առաջընթաց»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նշեց Սվիտալսկին։

Հոկտեմբերի 18-ին Սվիտալսկիի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը վստահություն էր հայտնել, որ կողմերին կհաջողվի պահպանել դրական միտումը: