Հայաստանի որոշ ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 17:31
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Ապարանի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գորիսի տարածաշրջաններում հոկտեմբերի 18-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, տեղում է թույլ ձյուն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Տավուշի տարածաշրջանում, ինչպես նաև Մեղրու լեռնանցքում խիտ մառախուղ է. Ճանապարհաշինարարները նշված հատվածներում կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Ամենաընթերցվածը