Կառավարության ծրագիրը կհաստատվի գործադիրի այսօրվա արտահերթ նիստում

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 17:01
Հ կառավարությունը հոկտեմբերի 18-ին կանցկացնի արտահերթ նիստ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով e-gov.am կայքը, արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է երկու հարց:

Առաջին հարցով գործադիրը կքննարկի և կհաստատի կառավարության գործունեության ծրագիրը և այն կներկայացնի Ազգային ժողով:

Օրակարգային երկրորդ հարցով ՀՀ Ազգային ժողովի նախագահին կառաջարկվի հոկտեմբերի 20-ին ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ, որում էլ կքննարկվի կառավարության ծրագիրը:

Ամենաընթերցվածը