Կարեն Կարապետյանը նշանակեց իր սանիկին

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 16:25

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Նարեկ Ադոնցը նշանակվել է վարչապետի օգնական։

Նարեկ Ադոնցը, ով Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին է, 2011 թվականին եղել է Երևանի քաղաքապետի օգնական, երբ քաղաքապետ էր Կարեն Կարապետյանը, այնուհետև աշխատել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում որպես գործադիր տնօրենի խորհրդական, արտաքին կապերի բաժնի պատասխանատու, «Եվրատեսիլ» մրցույթում hայաստանյան պատվիրակության ղեկավար:

Կարեն Կարապետյանը եղել է Նարեկի հարսանիքի քավորը: Վերջինս ամուսնացած է ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի դստեր հետ:

Ամենաընթերցվածը