Դավիթ Հարությունյանը զգուշացրեց համաձայնագիրը ստորագրածներին

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 16:16
«Մենք համաձայնագրից չենք շեղվել, համաձայնագիրն արտացոլել ենք այն տեսքտում, որը ներկայացրել ենք: Կամ դուք չեք կարդում ու ստորագրում եք, կամ այստեղ արդեն այլ քաղաքական խաղ եք պարում, որը կարծում եմ սազական չէ այս խորհրդարանին»,- խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ընդդիմադիր պատգամավորներին դիմեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա կարդաց այն հայտարարությունը, որի տակ ստորագրել են քաղաքակայն ուժերը՝ «4+4+4» ձևաչափի շրջանակներում:

«Միգուցե իսկապես որոշել եք հետ կանգնել համաձայնագրից: Նորմալ է, կարող եմ հասկանալ, որ մարդիկ որոշել են հետ կանգնել: Բայց այդ դեպքում ես պետք է նշեմ, որ ցանկացած համաձայնագրում յուրաքանչյուր դրույթ, որը դրված է, բալանսավորված է մեկ այլ դրույթով: Ուզո՞ւմ եք հետ կանգնել ձեր ստորագրած փաստաթղթից, ցավալի է, բայց պատրաստ եմ դա քննարկել մեկ պայմանով: Այն ամենը, ինչը բալանսավորում է դրույթները, ևս պետք է վերացվի: Եթե մենք փոխում ենք, պետք է փոխենք համակարգային: Հակառակ պարագայում չի լինում այնպես, որ պայմանագրով պայմանավորվում ենք սրա փոխարեն սա, բայց հետո դուք ասում եք՝ կլինի՞ դուք մեր ուզածը տաք, բայց հակառակը, էն ինչ պետք է դրա փոխարեն տանք, չտանք: Չի լինի: Գնդակը ձեր դաշտում է», ասաց Դավիթ Հարությունյանը: 

Ամենաընթերցվածը