ԼՂՀ վարչապետի նախկին օգնականը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 15:52

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Աշոտ Մարգարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։

Մինչ այս Աշոտ Մարգարյանը զբաղեցնում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի օգնականի պաշտոնը: Մարգարյանը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանում, Լոնդոնի Համալսարանական Քոլեջի մագիստրատուրայում, Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում: 

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու է: Ունի աշխատանքային փորձ հասարակական և մասնավոր ոլորտներում: Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամենաընթերցվածը