Չորս օրում 45 ավտովթարից 48 մարդ վնասվածքներ են ստացել

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 14:47

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 15-18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 24 դեպքից բացահայտվել է 22-ը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչությունից, բացահայտվել է գողության 33, խարդախության 19, կողոպուտի և խուլիգանության՝ 2-ական, ավազակային հարձակման, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու և շորթման 1-ական դեպք: Արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 4 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 3-ական դեպք։

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանաՍ արհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 48 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: