ՀՀԿ-ի ամենամեծ հոգսը

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 13:22
ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հերքեց շրջանառվող լուրերը, թե Տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը կուսակցություն է ստեղծելու:

«Անձամբ ես կարծում եմ և մտածում եմ, որ այդ խոսակցություններն անհիմն են, և որևէ հիմնավոր պատճառ չկա, որպեզի նման գործընթաց սկսեն մեր կուսակից գործընկերները», ասաց նա:

Հովհաննես Սահակյանը նույնպես պնդեց, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տրամադրությունը բարձր է, նա երեկ մասնակցել է ՀՀԿ ԳՄ ու խորհրդի նիստերին, որտեղ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը:

«Եվ պարոն Բեգլարյանի, և պարոն Աբրահամյանի տրամադրությունը նորմալ էր, աշխատանքային էր, բարձր էր, և ես չեմ կարծում, որ պետք է հատուկ տրամադրություններին ուշադրություն դարձնենք», հավելեց Սահակյանը:

Իսկ թե ինչ դերակատարություն են Հովիկ Աբարահամյանն ու Գագիկ Բեգլարյանն ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, Հովհաննես Սահակյանի խոսքով, այսօր դա որևէ մեկը չի կարող կանխատեսել, խորհրդարանական ընտրություններին մոտ կես տարի կա:

Ամենաընթերցվածը