Զորի Բալայանի որդուն պատկանող հիվանդանոցը փակվել է. ՉԻ

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 09:35
Չորրորդ իշխանություն թերթի տեղեկություններով՝ օրերս փակվել է Երևանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում։ Հիվանդանոցի սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը։ Վերջինս խնդիրներ է ունեցել իր գործընկերոջ հետ, ինչի արդյունքում կողմերը համաձայնության չեն եկել և որոշել են փակել հիվանդանոցը։

Նշենք, որ շուրջ 250 հոգանոց աշխատակազմ ունեցող հիվանդանոցի աշխատակիցները անակնկալի են եկել որոշումից։ Այստեղ պահվող հիվանդներին էլ դուրս են գրել հիվանդանոցից՝ հայտնելով, որ այն փակվում Է։

Խոսակցություններ կան, որ հիվանդանոցում անառողջ մթնոլորտը սկսել է այն բանից, երբ Զորի Բալայանի որդին սկսել է «զբաղվել» հիվանդանոցով», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում