ՊԵԿ նոր նախագահը ծրագրում Է փոխել մաքսայինը. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 08:44
«ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։ Մասնավորապես, տեղեկություններ կան, որ, այսպես կոչված, «մաքսային փաթեթները» վերացվելու են։ Խոսքը կիլոգրամով խառը ապրանքներ ներկրելու ընթացքում տարիներ շարունակ գործող համակարգի մասին Է։

Վարդան Հարությունյանը նաև պատրաստվում Է կառավարությանն առաջարկել, որպեսզի մաքսային բրոկերի ծառայությունը պետության կողմից մատուցվի։ Ներկայում այդ ծառայությունը մատուցում են մասնավոր ընկերությունները։ Այս նպատակով օրենսդրական փոփոխություններ պետք Է արվեն։

Նման փոփոխությունների հնարավորության մասին «Ժողովուրդ»–ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ առաջիկայում նախատեսվում է պարզեցնել արտահանման և ներկրման գործընթացները։

«Նպատակը տնտեսվարող սուբյեկտների և սահմանը հատող քաղաքացիների համար բարենպաստ ու պարզեցված գործընթացների ապահովումն Է՝ ուղղված կամայական, չարաշահումների, հովանավորչության և կոռուպցիոն երևույթների դեմ»», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում