Սամվել Կարապետյանը խոշոր ներդրումային ծրագրով կօգնի նոր վարչապետին. Հրապարակ

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 08:40
«ՀՀ Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո, մեր տեղեկություններով, Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։ Սակայն, ի տարբերություն ամերիկահայ Քըրք Քըրքորյանի «Լինսի հիմնադրամի», «ռուսահայ» Սամվել Կարապետյանի գումարներով փորձելու են կառուցել «Հին էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ՝ հարակից պրոյեկտներով։ Կարեն Կարապետյանի հույսը հենց այդ ծրագիրն է: Ի դեպ, հիշեցնենք, որ քաղաքապետ եղած ժամանակ Կարապետյանը նման մի հուշագիր ստորագրեց Սամվել Կարապետյանի հետ, որը, սակայն, կյանքի չկոչվեց Կարապետյանի հրաժարականի պատճառով», գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում