Երկու ուշագրավ տվյալ

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 19:06

Հայստանում 2016 թվականի առաջին ութ ամսում արտադրվել է 54 հազար 119 տոննա շաքարավազ: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.6 անգամ: 2015 թվականի հունվար- օգոստոսին արտադրվել է 20 հազար 750 տոննա շաքարավազ:

Միևնույն ժամանակ, ալյուրի արտադրության ծավալները կրճատվել են 14.4 %-ով, 2016 թվականի հունվար-օգոստոսին կազմելով՝ 104 մլն 8 հազար տոննա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 122 մլն 4 հազար տոննա ալյուր:

Նշենք, որ շաքարավազի եւ ալյուրի շուկայում գերակշիռ դիրքեր ունեն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերությունները:

Ամենաընթերցվածը