Հալեպում վիրավորված հայ երիտասարդը մահացել է

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 19:02

Հալեպում զինյալ ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծման հետևանքով սեպտեմբերի 30-ին վիրավորված հայազգի Հարութ Ավագյանը մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հալեպի «Գանձասար» պարբերականը:

Ավագյանը վիրավորում էր ստացել Հալեպի Թելեֆոն Հաուաի թաղամասում:

Հարութ Ավագյանը ծնվել էր 1981թ-ին: