Վիգեն Սարգսյանն ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանական ոլորտի համագործակցության հարցեր

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 19:01

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հոկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԱՄՆ դեսպանը շնորհավորել է Վիգեն Սարգսյանին` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և մաղթել  հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ:

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների համար,Վիգեն Սարգսյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դրանք կշարունակեն հաջողությամբ զարգանալ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի:

Ամենաընթերցվածը