Մի հատ քննչական մարմին զբաղվե՞ց այս գործով. Էդմոն Մարուքյանը Վանաձորի ավագանու նիստի մասին

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 17:51
Վանաձորի քաղաքապետի ընտրություններում երեք ընդդիմադիր ուժերի պայմանավորվածությունը չկայացավ իշխանությունների կողմից ճնշումների պատճառով: Այս մասին խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Լուսավոր Հայաստան կուսակցության առաջնորդ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մի հատ քննչական մարմին զբաղվե՞ց այս գործով: Թող գնային մի հատ հարցնեին, տեսնեին էդ մարդիկ ասում են՝ մենք մեր կամքո՞վ ենք գնացել քվեարկել: Իրենք կամքով քվեարկած մարդիկ գաղտնի՞ են պահում մինչև էսօր: Կարող էին հաջորդ օրն ասուլիս անել ու ասել՝ գիտեք, աշխարհաքաղաքական, գաղափարական բաներ կային, ստորագրել էինք, ճիշտ է, բայց հետո որոշեցինք գնալ ու միանալ ՀՀԿ-ին: Մինչև էսօր գաղտնի են այդ մարդիկ իրենց պահում: Ո՞րն է պատճառը, որևէ մեկին չի հետաքրքրո՞ւմ: Է՞ս են փոփոխությունները, է՞ս ուր եք մեզ տանում: Առաջին հերթին քննադատության սլաքն ուղղում եմ իշխանություններին»,- ասաց նա՝ հավելելով, որ եթե իշխանության կողմից չլինի միջամտություն, քաղաքական համակարգը կկայանա:

Նա նշեց, որ հենց Վանաձորի քաղաքապետի ընտրության սկզբում, պարզ դարձավ, որ իշխանություններն ավագանու որոշ անդամների հորդորել էին իրենց թեկնածուի օգտին քվեարկել՝ խոստանալով, որ գաղտնիությունը կպահվի: Այդ պատճառով էլ իշխանությունները զորախմբով ու գոռգոռոցով սկսեցին ընտրությունները:

Ամենաընթերցվածը