Երևանում բախումից հետո երթուղային ավտոբուսը շրջվել է. կան վիրավորներ

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 17:17
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Լուսանկարը՝ Shamshyan.com-ի
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Hyundai մակնիշի 0032 Տ համարանիշի երթուղային ավտոբուսը և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքեն, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 5 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Նշված ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Ամենաընթերցվածը