Հանրապետության լեռնային գոտիներում ձյուն է սպասվում

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 17:12
Հանրապետության շրջանների մեծ մասում հոկտեմբերի 18-19-ը սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի նախալեռնային հատվածներում՝ ձյան տեսքով: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով արտակարգ իրավիճակների նախարարության կայքը,  վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Հոկտեմբերի 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան է` 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 18-19-ն աստիճանաբար կնվազի 8-10, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 15-20 աստիճանով: 20-ի ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով: 

Երևանում հոկտեմբերի 18-19-ը սպասվում է թույլ անձրև, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ամենաընթերցվածը