Ո՞նց կարող է 13 մանդատ ունեցողը դառնա քաղաքապետ. Հեղինե Բիշարյան

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 17:10
ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն անդրադարձավ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին՝ հայտարարելով, որ ակնհայտ տեղի է ունեցել մանդատագողություն երկրում:

«Բա սա փաստ չի՞, որ դատեք այդ մարդկանց: Ո՞նց կարող է 13 մանդատ ունեցողը դառնա քաղաքապետ: Հիմա դուք խոսում եք խորհրդարանական ընտրությունների մասին, երբ մեկ շաբաթ առաջ մենք եկել ենք այդ տարածքներից ու ակնհայտ բարձրացնում ենք լրջագույն խնդիրներ»,- ասաց Բիշարյանը:

Նրան պատասխանեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը. «Նույն տրամաբանությամբ տրամաբանական չէր, որ 10 մանդատ ունեցողը դառնար քաղաքապետ, որովհետև 13 մանդատն ակնհայտորեն ավելի բարձր է, քան 10-ը»:

Ամենաընթերցվածը