Այսօր ՀՀԿ-ում կորոշվի

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 15:26
Այսօր երեկոյան՝ ժամը 20:00-ին ՀՀԿ-ականները հավաքվելու են ՀՀԿ գրասենյակում՝ քննարկելու կառավարության նոր ծրագիրը: Այս տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

“Մենք պետք է քննարկենք կառավարության ապագա ծրագիրը, մասնակցելու են ՀՀԿ խմբակցության և մեր խորհրդի անդամները: Վարչապետը կներկայացնի ծրագիրը, իսկ նիստը կվարի հանրապետության նախագահը”,- ասաց Շարմազանովը:

Նա նշեց, որ կառավարության ծրագիրը դեռևս ավարտուն տեսք չունի, քննարկումների արդյունքում պետք է արվեն առաջարկություններ, որից հետո այն երկու օրերի ընթացքում պետք է ավարտական տեսքի հասցվի:

Միաժամանակ Շարմազանովն ասաց, որ սպասվում է, որ այս շաբաթվա ընթացքում կառավարությունը պետք է ծրագիրը բերի խորհրդարան: Այն քննարկելու համար կամ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգը կփոփոխվի, կամ էլ նոր արտահերթ նիստ կգումարվի: