Վարչապետը իր սանիկին գործ կտա. hraparak.am

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 12:38
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Իսպանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ավետ Ադոնցի որդին պաշտոն կստանա կառավարությունում: Առաջիկայում նրան կնշանակեն վարչապետի օգնական կամ խորհրդական: Նարեկ Ադոնցը Կարեն Կարապետյանի օգնականն է եղել, երբ վերջինս Երեւանի քաղաքապետն էր: Այնուհետեւ նա աշխատանքի անցավ Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես արտաքին կապերի պատասխանատու, «Եվրատեսիլ» մրցույթում hայաստանյան պատվիրակության ղեկավար: Կարեն Կարապետյանը եղել է Նարեկի հարսանիքի քավորը: Վերջինս ամուսնացած է ԱԱԾ նախկին ղեկավար Կառլոս Պետրոսյանի դստեր հետ:

Ամենաընթերցվածը