Պաշտպանության նախարարության մատակարարները գերշահույթ են ստանում. Նիկոլ Փաշինյան

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 12:21
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց, որ Պաշտպանության նախարարության մատակարարները գերշահույթ են ստանում: Նա հիշեցրեց, որ օրերս Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բնակիչները փակել էին ճանապարհը, դժգոհում էին, որ կարտոֆիլի մթերման գները ցածր են:

«Մարդիկ ասում էին՝ ՊՆ մատակարարները գերշահույթներ են ստանում, մինչդեռ կարտոֆիլն իրենցից գնում են ցածր գնով՝ կիլոգրամը 40-45 դրամով: Այսօր առավոտյան ես ճշտեցի, որ բանակին կարտոֆիլ մատակարարելու գինն իրոք պետք է 80-104 դրամ լինի, բայց մատակարարները ցածր գնով են գնում գյուղացուց: Շատ լուրջ խնդիր կա այստեղ, պատգամավորները պետք է խորհրդակցությունների շարք սկսեն ՊՆ հետ, որովհետև գյուղացիները կանգնած են սնանկացման առաջ»,- ասաց Փաշինյանը: