«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը վերագործարկել է իր մամուլի կենտրոնը

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 11:49
«Կարծում ենք, որ լուրջ գործակալություններն այսօր չեն կարող լիարժեք գործել առանց հաղորդակցության այնպիսի հարթակի, ինչպիսին մամուլի կենտրոնն է։ Դա այն վայրն է, որտեղ քննարկվում են ամենաարդիական հարցեր, որտեղ հայտնի և հեղինակավոր փորձագետներ մամուլի ասուլիսների և կլոր սեղանների ընթացքում կարող են ներկայացնել իրենց գնահատականը կարևորագույն տարբեր իրադարձությունների վերաբերյալ», – ասաց «Նովոստի–Արմենիա» ՄԼԳ գլխավոր տնօրեն Գալինա Դավիթյանը։

«Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնը սկսել է գործել Երևանում 2008 թվականի մայիսի 21–ին։ Փորձագետների կարծիքով, մամուլի կենտրոնի գործունեությունը լուրջ խթան է հայրենական տեղեկատվական հանրության զարգացման համար։

«Ցանկանում ենք, որ մեր մամուլի կենտրոնը դառնա Հայաստանում բիզնես–հանրության, գիտության և մշակույթի ներկայացուցիչների, փորձագետների համար արդիական հարցերի քննարկման գլխավոր հարթակ»,– ասաց Դավիթյանը։

«Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունը գործում է հայկական մեդիադաշտում 2005 թվականից և ընդգրկվել է տեղեկատվական շուկայի առաջատարների ցուցակում։

Մամուլի կենտրոնը վերսկսել է աշխատանքը հետևյալ հասցեով` Երևան, Փ.Բյուզանդի 1/3, 4–րդ հարկ։

Ամենաընթերցվածը