ՀՀ գլխավոր գանձապետը նշանակվել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 11:24
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի որոշմամբ Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: 

Վարչապետի համապատասխան որոշման մեջ նշված է.  

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Ատոմ Ջանջուղազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից»:

Ամենաընթերցվածը